«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա ԱՄՆ- ից անվանի աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը:
Բացառիկ վարպետության տեր այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն:
Հայաստանում առաջին անգամ հնչելու է Բուզոնիի «Դաշնամուրի կոնցերտ»-ը: Երեկոյի ընթացքում հնչելու է նաև նույն կոմպոզիտորի «Ֆանտաստիկ սիմֆոնիա»-ն:
Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: